Իվան Բականով
Իվան Բականով | |
Կուսակցություն՝ | Ժողովրդի ծառա |
---|---|
Կրթություն՝ | Q12077284? և Կիևի ազգային տնտեսագիտական համալսարան |
Մասնագիտություն՝ | գործարար, քաղաքական գործիչ, իրավաբան, կինոպրոդյուսեր, Head of the Security Service of Ukraine և փաստաբան |
Ծննդյան օր | մայիսի 2, 1975[1] (49 տարեկան) |
Ծննդավայր | Կրիվոյ Ռոգ, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ուկրաինա |
Իվան Բականով (ուկրաիներեն՝ Іван Геннадійович Баканов, մայիսի 2, 1975[1], Կրիվոյ Ռոգ, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ուկրաինայի պետական գործիչ, պետական անվտանգության մարմինների աշխատակից։ Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար 2019 թվականի օգոստոսի 29-ից (պաշտոնակատար՝ 2019 թվականի մայիսի 27-ից օգոստոսի 29-ը)։ 2019 թվականի մայիսի 28-ից Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի անդամ է։ Կվարտալ-95 ստուդիայի ղեկավար։ 2017 թվականի դեկտեմբերի 2-ից մինչև 2019 թվականի մայիսի 27-ը Ժողովրդի ծառա կուսակցության նախագահ։ 2019 թվականի մայիսի 22-ից՝ Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարի առաջին տեղակալ, Ուկրաինայի անվտանգության ծառայության կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Կրիվոյ Ռոգ քաղաքում։ Վլադիմիր Զելենսկու մանկության ընկերը, որի հետ միասին սովորել է, իսկ հետագայում միասին աշխատել են Կվարտալ 95 ստուդիայի նախագծերի վրա[3]։
Իվան Բականովի կրթության մասին տեղեկությունները հակասական են։ Սովորաբար նշվում է, որ նա ավարտել է Աշխատանքի, սոցիալական հարաբերությունների և զբոսաշրջության Կիևի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը, «Դատարան, փաստաբանություն և դատախազություն» մասնագիտությունը[4][5][6][7], ինչպես նաև սովորել է Կրիվորոժիեի տնտեսական ինստիտուտում[4][8]։ «Գլավկոմ» պարբերականը գրում է Բականովի մոտ երկու բարձրագույն կազմավորումների առկայության մասին՝ Կրիվորոժիեի տնտեսագիտական ինստիտուտն ու Կիևի ազգային տնտեսագիտական համալսարանը։ Ուկրաինայի անվտանգության ծառայության պաշտոնական կայքում հաղորդվում է, որ Բականովն ավարտել է Վ․ Գետմանի անվան Կիևի ազգային տնտեսագիտական համալսարանը (1997) և Աշխատանքի, սոցիալական հարաբերությունների և զբոսաշրջության ակադեմիան (2006)[9]։
2013 թվականի հունվարի 25-ից Բականովը հանդիսանում է 95 թաղամաս ՍՊԸ-ի ղեկավարը, իսկ 2013 թվականի դեկտեմբերի 27-ից՝ Ստուդիա Կվարտալ-95 ՍՊԸ-ի ղեկավարը։ Կվարտալ-95 ՍՊԸ-ի հիմնադիրը Կիպրոսի Նիկոսիա քաղաքում գրանցված Green Family Ltd-ն է։ ԶԼՄ-ների տվյալներով՝ այդ ընկերության ղեկավարներն են Օքսանա Լազարենկոն (Իվան Բականովի կինը) և Մարինա Ռազոմովան։
2017 թվականի դեկտեմբերի 2-ից մինչև 2019 թվականի մայիսի 27-ը Բաբանովը եղել է Զելենսկու Ժողովրդի ծառա կուսակցության կողմնակիցների կողմից ստեղծված նախագահ։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ շտաբը ղեկավարել է Զելենսկին[10]։
2019 թվականի մայիսի 22-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու թիվ 316/2019 հրամանով նշանակվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության նախագահի առաջին տեղակալ՝ Ուկրաինայի անվտանգության ծառայության կենտրոնական վարչության կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ[11]։ 2019 թվականի մայիսի 28-ին նշանակվել է Ուկրաինայի պաշտպանության ազգային անվտանգության խորհրդի անդամ[12]։ 2019 թվականի մայիսի 27-ին նշանակվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար[13][14][15]։ Նշանակումից մի քանի օր առաջ ստացել է լեյտենանտի կոչում[16]։
Հակակոռուպցիոն քաղաքականության հարցերով Ազգային խորհրդի անդամ (2019 թվականի հուլիսի 16-ից)[17]։
2019 թվականի օգոստոսի 29-ին Ուկրաինայի lX գումարման Գերագույն ռադայի առաջին նիստում հաստատվել է որպես Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ փորձագետներ կարծում են, որ Բականովի նշանակումը տեղի է ունեցել ընթացակարգերի խախտմամբ։ Նշվում է, որ նա չի անցել հատուկ ստուգումները, ինչպես նաև այն, որ նշանակման պահին նա պետական գաղտնիք չի ունեցել[18]։
Ակտիվիստները Կենտրոն ընդդեմ կոռուպցիայի հասարակական կազմակերպության կոչ են արել Բականովին ներկայացնել եկամուտների մասին էլեկտրոնային հայտարարագիր[19], սակայն ՈւԱԾ-ն պաշտոնապես հրաժարվել է ցույց տալ այդ հռչակագիրը՝ վկայակոչելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին օրենքի նորմը, որում ամրագրված է օպերատիվ-հետախուզական և հակահետախուզական գործունեություն իրականացնող մարմիններում պաշտոններ զբաղեցնող անձանց վերահսկողության հատուկ կարգը[20]։
Զինվորական կոչում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լեյտենանտի կոչում է ստացել 2019 թվականի մայիսի վերջին։ Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, Բականովը չի ծառայել բանակում և չի անցել զինվորական հաշվառումը[21]։ Սակայն Ուկրաինայի անվտանգության ծառայության տվյալներով՝ Բականովը ստացել է զինվորական գրքույկի համապատասխան կոչում, որի համաձայն նա հաշվառված է եղել Դնեպրոպետրովսկի մարզի Ձերժինսկի շրջանային զինվորական կոմիսարիատում, ունեցել է շարքային պահեստազորի զինվորական կոչում[22]։ Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Յուլիա Մենդելը հայտնել է, որ Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին լեյտենանտի կոչում են շնորհել, որպեսզի նա կարողանա գաղտնի տեղեկատվությանը հասանելիություն ունենալ[23]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինը՝ Օքսանա Լազարենկո, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի[24], որդին՝ Արթուր (2014-ից մինչև 2018 թվականը Վ․ Գետմանի անվան Կիևի ազգային տնտեսագիտական համալսարաի ուսանող)[25]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://ssu.gov.ua/ua/pages/353
- ↑ УКАЗ ПРЕЗИДЕНТА УКРАЇНИ №316/2019
- ↑ «Зеленський — людина з великої літери. Може, навіть усі літери в цьому слові — з великої літери»
- ↑ 4,0 4,1 «Иван Баканов. Замглавы СБУ и друг Зеленского». korrespondent.net (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «Новый замглавы СБУ: Кто такой Иван Баканов». 112.ua (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «Кто такой Иван Баканов. Биография игрока команды Зеленского». vesti-ukr.com. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «Хто такий Іван Баканов: біографія нового заступника голови СБУ». 24 Канал (ուկրաիներեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «Баканов Иван». LIGA (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «Баканов Іван Геннадійович». Служба безпеки України (ուկրաիներեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Новий керівник СБУ. Досьє на Івана Баканова». glavcom.ua (ուկրաիներեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Указ Президента України №-316/2019 від 22.5.2019
- ↑ Կաղապար:Указ Президента Украины
- ↑ ЗМІ: Грицак йде у відпустку, т.в.о. глави СБУ — Баканов // УП, Середа, 29 травня 2019, 21:54
- ↑ «Баканов буде тимчасово виконувати обов'язки глави СБУ – ЗМІ». UA1 (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Обязанности главы СБУ временно исполняет Баканов – СМИ
- ↑ «В СБУ розповіли про отримання Бакановим звання лейтенанта – ЗМІ». Українська правда (ուկրաիներեն).
- ↑ Կաղապար:УПУ
- ↑ «Леонов: новопризначені до РНБО люди були дотичні до національної безпеки | Новини | Українське радіо». www.nrcu.gov.ua. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «Активісти закликають першого заступника СБУ Баканова подати декларацію». Радіо Свобода (ուկրաիներեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «СБУ офіційно відмовилась показувати декларацію тимчасового в.о. голови Баканова − «Схеми»». Радіо Свобода (ուկրաիներեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «Стало відоме військове звання Баканова». www.unn.com.ua. Українські національні новини. 2019 թ․ հունիսի 4. Վերցված է 4 червня 2019-ին.
- ↑ «В СБУ розповіли про отримання Бакановим звання лейтенанта». Українська правда (ուկրաիներեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «Адміністрація президента пояснила присвоєння Баканову звання лейтенанта». Радіо Свобода (ուկրաիներեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «Дружина призначеного Зеленським заступника голови СБУ Баканова виявилася громадянкою РФ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «Баканов Иван Геннадьевич». www.facenews.ua/. Face News. 2019 թ․ փետրվարի 5. Վերցված է 4 червня 2019-ին.(ռուս.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Страница в Фейсбуке
- Баканов Иван Геннадьевич Արխիվացված 2019-07-20 Wayback Machine // ssu.gov.ua
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Բականով» հոդվածին։ |
|